ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գլխացավանքից հեռու

Գլխացավանքից հեռու
01.07.2014 | 00:32

Հայաստանցի գործարարները վերջին օրերին գտնվում են լուրջ վերադասավորությունների, «վերաիմաստավորումների» մեջ: Հավասար հարկային դաշտ տեղափոխվելու «մոնիթորինգը» նրանց կտրել է քուն-դադարից: Ամենաշատը, ինչից բողոքում են, «ընկերությունից ընկնելու պահն է»։ «Առաջներում, երբ մի ընկեր-բարեկամ-ծանոթ մի բան էր խնդրում, հանում, տալիս էինք, օգնում էինք, հիմա չենք կարող, ոչ միայն նոր դրոշմանիշերի, այլև հազար ու մի պատճառով։ Թղթով աշխատելը շատ բարդ է, շա՜տ»,- չեն թաքցնում գործարարները, որոնք պետք է «ֆակտուրաները» մեկ առ մեկ ներկայացնեն «համապատասխաններին»: Ի դեպ, որոշ գործարարներ, քաղաքական նկատառումներից ելնելով, անցանկալի լրատվամիջոցներից հանում են նույնիսկ իրենց գովազդերը, որպեսզի «ավելորդ խնդիրներ» չունենան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ